103 տարեկան Քնարիկ Մարկոսյանը 1 մլն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հաշվեհամարին ներկա պահին 157 522 357 ԱՄՆ դոլար գումար կա:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 նոյեմբերի — Sputnik. 103-ամյա ամերիկահայ տատիկը 1 մլն դոլար  նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Տեղեկությունը հայտնում է «Լիբանանի հայ համայնքի Facebook-յան էջը:

«103 տարեկան Քնարիկ Մարկոսյան $1 միլիոն նուիրած է Հայաստան համահայկական հիմնադրամին»,- նշված է գրառման մեջ:

103- ամյա հայրենասեր տատիկը ԱՄՆ Բըրբենք քաղաքի բնակչուհի է:

Նշենք, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի պաշտոնական էջում հրապարակված տեղեկատվության համաձայն, ներկա պահին հիմնադրամում հավաքված գումարը կազմում է 157 522 357 ԱՄՆ դոլար:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Անունս Արցախ է» երգը կդառնա «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հիմնը

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին