Հայաստանի դիմումի հետ կապված մանրամասները լրացուցիչ քննարկվելու են․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Անվտանգության խորհրդատվություն ստանալու համար Հայաստանի՝ Ռուսաստանին դիմելու հետ կապված բոլոր մանրամասները, այդ թվում կոնկրետ ձևաչափերը, լրացուցիչ են քննարկվելու։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմել էր ՌԴ-ին՝ անվտանգության ապահովման հարցում Հայաստանին աջակցելու շուրջ խորհրդատվություն սկսելու խնդրանքով։

Զախարովան հիշեցրել է, որ արտգործնախարարությունն արդեն իսկ հայտնել է, որ «պայմանագրի համաձայն` Ռուսաստանը Երևանին անհրաժեշտ օգնություն կցուցաբերի, եթե մարտերը տեղափոխվեն անմիջապես Հայաստանի տարածք»։

«Այդ դեպքում խոսքը ռուսական կողմի սկզբունքային դիրքորոշման մասին է։ Այն բարձրաձայնվել է Հայաստանի դիմումի հետ կապված։ Ամեն ինչ, ինչը կապված է կոնկրետ ձևաչափերի հետ, լրացուցիչ է քննարկվելու», - ասել է Զախարովան «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում, պատասխանելով հարցին՝ ինչ գործողություններ կարող են ձեռնարկվել զինված մարտական բախումների դեպքում։

Ավելի վաղ Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանն ասել էր, որ Հայաստանի դիմումը ռուսական կողմին նախատեսում է այդ թվում նաև հնարավոր ռազմական օգնություն, դրա ծավալները քննարկելու են խորհրդատվությունների ընթացքում։

Ադրբեջանի ղեկավարությունն ի վիճակի չէ կատարել իր իսկ պարտավորությունները. Նիկոլ Փաշինյան

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին