Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

Հունական Սամոս կղզում երկրաշարժի հետևանքով 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Երեկ Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով տեղի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հարցերով գործակալությանը։

Թուրքիայի երկրաշարժի հետևանքով զոհերի ու տուժածների թիվն ավելացել է

Ավելի վաղ հայտնի էր 20 զոհի և 786 վիրավորների մասին։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր