Թուրքիայի երկրաշարժից հետո ավելի քան 400 հետցնցում է եղել

Թուրքիայում երկրաշարժից հետո գրանցված հետցնցումներից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. Թուրքիայի արևմուտքում ուժեղ երկրաշարժից հետո 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների գործակալությանը։

Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 24-ի. հունական կղզում նույնպես զոհեր կան

Նշվում է, որ երեկ` հոկտեմբերի 30–ին, Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո սա ամենաուժեղ հետցնցումն էր։ Ընդհանուր առմամբ` ավելի քան 410 հետցնցում է գրանցվել, դրանցից 33-ն ավելի քան չորս բալ ուժգնություն են ունեցել։

ՌԻԱ Նովոստիի` տարերային աղետի գոտում գտնվող թղթակցի փոխանցմամբ՝ ստորգետնյա ցնցումը զգալի է եղել, սակայն Իզմիրի բնակչության շրջանում խուճապ չի առաջացրել։

Նշենք, որ 6․6 մագնիտուդով երկրաշարժի ցնցումները զգացվել են նաև մոտակա հունական կղզիներում։ Ըստ լուրերի` Սամոս կղզում 2 երեխա է մահացել, կա 20 վիրավոր։

Երկրաշարժ ու ցունամի Թուրքիայում. աղետի հետևանքով Իզմիրում շենքեր են ավերվել. տեսանյութեր

Հիշեցնենք, որ երկրաշարժը գրանցվել է հոկտեմբերի 30–ին` տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։

Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։

Զոհերի թիվը հասել է 24-ի, վիրավորներինը՝ 804-ի։

Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել