Լիոնի հունական եկեղեցու մոտ կրակոցներ են հնչել. ուղղափառ եկեղեցու քահանան վիրավոր է

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հորդորել է խուսափել Լիոնի այն հատվածից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Կասկածյալը փախել է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի Լիոն քաղաքի յոթերորդ թաղամասում գտնվող հունական եկեղեցու հարևանությամբ կրակոցներ են հնչել։ Տեղական Progres թերթը, վկայակոչելով ականատեսներին, գրում է, որ փրկարարները մեկ վիրավորի են տարհանել։ Խոսքը ուղղափառ եկեղեցու քահանայի մասին է։

Թաղամասում անվտանգության գոտի է գծվել, տեղում ծառայություն են իրականացնում ոստիկանության ուժեղացված ստորաբաժանումները։

Տեղական հեռուստաընկերության հաղորդմամբ՝ եկեղեցու սպասավորը փակելիս է եղել տաճարի դուռը, երբ անհայտ տղամարդը կրակ է բացել նրա ուղղությամբ։

Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 29-ին ֆրանսիական Լիոնի ոստիկանությունը երկաթուղային կայարանում բերման էր ենթարկել դանակով զինված մի մարդու: Դրանից մեկ օր առաջ Նիցցայի Աստվածամոր տաճարում հարձակում էր տեղի ունեցել, որի հետևանքով երեք մարդ էր մահացել։ Մի կնոջ գլխատել էին, եկեղեցու սպասավորի կոկորդը կտրել։ Հարձակում գործած անձին իրավապահները ձերբակալել էին։

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին