Հնարավոր է՝ Ադրբեջանը հող է պատրաստում Բերձորի հիվանդանոցին հարվածելու համար. Արցախի ՄԻՊ

Ադրբեջանական կառավարության հետ փոխկապակցված էջերից մեկով կեղծ լուսանկարներ են տարածվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Ադրբեջանական ֆեյսբուքյան օգտահաշիվներից մեկը կեղծ լուսանկարներ է տարածում՝ պնդելով, թե Բերձորի հիվանդանոցը ռազմական նպատակներով է օգտագործվում։ Տեղեկությունը Twitter-ի իր էջում հայտնում է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ Նրա խոսքով՝ նշված օգտահաշիվը փոխկապակցված է Ադրբեջանի կառավարության հետ։

«Հրապարակել է նկարներ՝ պնդելով, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով։ Սա ամբողջությամբ կեղծ է, և կարող է այս հիվանդանոցին ևս հարվածելու նախապատրաստություն լինել»,- գրել է Բեգլարյանը։