Հայկական կողմը կարողացել է հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր. Արծրուն Հովհաննիսյան

Արծրուն Հովհաննիսյանի խոսքով` ադրբեջանական կողմը նույնպես դիրքային որոշակի բարելավում ունի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտնեց, որ ամբողջ օրը՝ վաղ առավոտից, Ադրբեջանի զինված ուժերը ռազմաճակատի գրեթե ողջ երկայնքով շարունակել են հարձակողական գործողությունները։

Կենտրոնական ուղղությամբ 1-2 դիրքերի վրա նետելով մեծաքանակ հետևակային և այլ ուժեր՝ զրահատեխնիկա, միաժամանակ օգտագործելով հրետանի ու հրետակոծելով Մարտունի քաղաքը՝ ադրբեջանական կողմին հաջողվել է ունենալ որոշակի առաջխաղացում՝ դիրքային փոփոխություններ։

«Դրան հակառակ հարավային և հարավարևելյան ուղղություններով ընթացող առանձին օջախային մարտերում մեր զինված ուժերը կարողացել են հակառակորդից հետ վերցնել որոշակի դիրքեր և ապահովել որոշակի առաջխաղացում»,- նշեց Հովհաննիսյանը։

Նա տեղեկացրեց, որ մարտերը հիմա էլ են շարունակվում։ Դրանք մեծ ինտենսիվություն չունեն, սակայն կիրառվում են բավականին շատ զենքեր և զինատեսակներ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

ՊԲ–ն ԱԹՍ է ոչնչացրել Ստեփանակերտի երկնքում

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6947 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 239 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 656 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին