ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը Twitter-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Արցախի հիվանդանոցներից մեկից: Լուսանկարներում Ադրբեջանի զինված ուժերի գնդակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած խաղաղ բնակիչներն են։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների, այդ թվում հիվանդանոցների, բժշկական ենթակառուցվածքների, այլ օբյեկտների կանխամտածված գնդակոծության հետևանքները։ Բժիշկներն աշխատում են ռմբակոծության տակ»,-գրել է Նաղդալյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին հրթիռակոծվել էր Ստեփանակերտի ծննդատունը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին