Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը հասցրել է հերոսանալ. բռնցքամարտի ֆեդերացիա

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ երկրի բազմակի չեմպիոնն աչքի է ընկել առաջնագծում ՝ հստակ կատարելով մարտական խնդիրը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik.  Եվրոպական խաղերի մասնակից, բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն Ժիրայր Սարգսյանը գտնվում է Արցախի առաջնագծում: Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Հայաստանի ու Արցախի համար այս դժվարին օրերին զենքը ձեռքին հայրենիքն է պաշտպանում նաև բռնցքամարտի Հայաստանի բազմակի չեմպիոն, Եվրոպական խաղերի մասնակից Ժիրայր Սարգսյանը: Նա արդեն իսկ հասցրել է հերոսանալ՝ հստակ կատարելով իր մարտական առաջադրանքը», - ասվում է հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 44 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին