Արցախում զոհված 25-ամյա Սերյոժա Վիրաբյանի որդին է լույս աշխարհ եկել. լուսանկարներ

Արցախում զոհված զինծառայողի առաջնեկը կրում է հոր անունը։ Փոքրիկ տղան արդեն ստացել է իր առաջին նվերները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Իջևանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ լույս աշխարհ է եկել Արցախում զոհված հերոսի` Սերյոժա Վիրաբյանի որդին։

«Թիկունքում նոր կյանքով են պատասխանում թշնամուն։ Այսօր Իջևանի ԲԿ-ում բժիշկ Կորյուն Վարդապետյանի օգնությամբ ծնվեց Սերյոժա Վիրաբյանի որդին։ Կինը` Մանեն, որդուն անվանակոչել է Սերյոժա»,–նշված է ԲԿ–ի Facebook–յան էջում։

Փոքրիկ Սերյոժան արդեն ստացել է իր առաջին նվերները։

Մենք ապրել ենք ուզում․ արցախցի երեխաները խաղաղության կոչ են անում

Նշենք, որ Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված Սերյոժա Վիրաբյանը Տավուշի մարզի Խաշթառակ գյուղից էր։ 25 տարեկան Սերյոժան ոստիկանության Իջևանի բաժնի աշխատակից էր։

«Իմ էրեխեքը խաղաղություն կբերեն». արցախցի կինը զույգ տղաներ է լույս աշխարհ բերել Երևանում