Ադրբեջանի վերջին կորուստները` ևս 7 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, ավելի քան 30 զոհ

Պատերազմի առաջին օրվանից ի վեր հակառակորդը զրկվել է գրեթե 7000 կենդանի ուժից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի - Sputnik. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տեղեկությունները։

Ըստ այդմ` խոցվել է ևս 7 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, կա 33 զոհ:

Այսպիսով` սեպտեմբերի 27-ին սանձազերծած պատերազմի առաջին օրվանից ի վեր հայկական ԶՈւ–ն խոցել է հակառակորդի 239 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 656 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ համակարգ։

Թշնամու մարդուժի կորուստների թիվն այս պահի տվյալներով 6947 է։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 31-ի ժամը 17։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 45 քաղաքացիական անձինք։ 

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին