ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Թուրքիայի արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվն ավելացել է։ Այս պահին հայտնի է 12–ի զոհի մասին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Թուրքիայի արտակարգ իրավիճակների և տարերային աղետների պետական գործակալությանը։
Նշվում է, որ տուժածների թիվն արդեն մոտ 420 է։ Որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում 17 ավերված շենքերի փլատակներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիայի Իզմիր քաղաքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել, որի ուժգնությունը գնահատվել է 6,9 մագնիտուդ։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 14։51–ին։ Էպիկենտրոնը գտնվել է Էգեյան ծովում`Իզմիրի ափամերձ հատվածում, 16,5 մետր խորության վրա։
Ցնցումները տևել են շուրջ 15 վայրկյան ու զգացվել Թուրքիայի արևմտյան շրջաններում։
Թուրքական բեռնատարը Վրաստանում մխրճվել է ավտոբուսի մեջ. կան զոհեր