Սիսիանի ռազմական ոստիկանները զորամասերից մեկի վարորդի բեռնախցիկում հրացան են հայտնաբերել

Վարորդն ասել է, որ ավտոմեքենան ու բեռնախցիկի իրերը պատկանում են մի զինծառայողի, ինքը տեղյակ չէ դրանցից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնի աշխատակիցները զորամասերից մեկի ծառայողի վարած մեքենայի բեռնախցիկում որսորդական հրացան են հայտնաբերել։ Տեղեկությունը հաղորդում է ՀՀ պաշպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Արցախից Հայաստան ապօրինի զենք տեղափոխելու համար մեղադրանք է առաջադրվել երեք անձի

Ըստ հաղորդագրության՝ հոկտեմբերի 29-ին` ժամը 23:40-ի սահմանում, պարեկապահակային ծառայություն իրականացնելու ժամանակ «Շաքե» անցակետում ոստիկանները կանգնեցրել են N զորամասի վարորդ, բանվոր-ծառայող Բ.Մ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի ստուգման ժամանակ բեռնախցիկում հայտնաբերվել է երկփողանի որսորդական հրացան:

«Դա պարտադիր է զինծառայողների կյանքի պաշտպանության համար»․ Թաթոյանն աջակցում է ՀՀ ՊՆ-ին

«Բ.Մ.-ն հայտարարել է, որ մեքենան և դրանում հայտնաբերվածը պատկանում են N զորամասի զինծառայող Ս.Ա.-ին, և ինքը զենք-զինամթերքից ու իրերից տեղյակ չի եղել, դրանք մեքենայում տեղավորված են եղել նախապես»,- նշված է հաղորդագրության մեջ։

Փաստական հանգամանքները ճշտվում են։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Սիսիանի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

«Սուրճի բաժակ չես պահում` զենք ես պահում». ինչպես են կանայք պատրաստվում մարտերին