Ռոհանիի հատուկ դեսպանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագրից

Իրանի փոխարտգործնախարարը մեկնաբանել է ղարաբաղյան խնդրի լուծման Թեհրանի ծրագրի էությունը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Ղարաբաղի խնդիրը կարող է կարգավորվել տարածաշրջանային մակարդակով, Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությամբ։ Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է Իրանի նախագահի հատուկ դեսպան, փոխարտգործնախարար Աբաս Արաղչին։

«Իրանի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ այն տարածաշրջանային մոտեցում ունի, և մենք կարող ենք պայքարել և դիմակայել այս ճգնաժամին՝ օգտագործելով տարածաշրջանային մոտեցումը և տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությունը։ Բնականաբար, Ռուսաստանն այդ երկրների շարքում կարևորագույններից մեկն է, ինչպես և Թուրքիան»,-ասել է Արաղչին։

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

Իրանի նախագահի հատուկ դեսպանն արդեն այցելել է Բաքու, Մոսկվա և Երևան, որտեղ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին