Քաղաքական խորհրդակցություններ. ի՞նչ են քննարկել Հայաստանի և Իրանի ԱԳ ներկայացուցիչները

Կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր Երևանում շարունակվել են հերթական քաղաքական խորհրդակցությունները Հայաստանի և Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։ Հայկական պատվիրակությունը գլխավորել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, իսկ իրանականը՝ արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Աբբաս Արաղչին:

Ռոհանիի հատուկ դեսպանը մանրամասներ է ներկայացրել ղարաբաղյան կարգավորման իրանական ծրագրից

«Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին հայ-իրանական երկկողմ քաղաքական օրակարգի բազմաթիվ հարցեր: Անդրադարձ կատարվեց նաև երկկողմ տնտեսական օրակարգին և մտքեր փոխանակվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ կարևոր հարցերի շուրջ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Իրանի փոխարտգործնախարարը Զոհրաբ Մնացականյանի հետ քննարկել է ԼՂ խնդիրը

Ընդգծվում է, որ կողմերը կարևորել են երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովումը:

Հիշեցնենք՝ Իրանի նախագահի հատուկ բանագնաց Արաղչին արդեն այցելել է Բաքու, Մոսկվա և Երևան, որտեղ քննարկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Նա նշել էր, որ հակամարտության շուրջ ծագած ճգնաժամին կարելի է դիմակայել՝ օգտագործելով տարածաշրջանում ազդեցություն ունեցող երկրների մասնակցությունը։ Արաղչին ընդգծել էր, որ Ռուսաստանն այդ երկրների շարքում կարևորագույններից մեկն է, ինչպես և Թուրքիան։

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը