Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Երկրաշարժի օջախը գտնվել է Սամոս կղզուց 24 կմ հյուսիս-արեւմուտք ՝ 10 կմ խորության վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի-Sputnik. Հունաստանում 6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Աթենքի համալսարանի սեյսմիկ լաբորատորիային:

Ահաբեկչությունը սահման չունի. Արմեն Սարգսյանի ցավակցական ուղերձը՝ Էմանուել Մակրոնին

Նշվում է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Հունաստանի Դոդեկանեսյան կղզիների Սամոս կղզու մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 13:51-ին (Երևանի ժամանակով 15:51-ին): Օջախը գտնվել է Սամոսից 24 կմ հյուսիս-արևմուտք` 10 կմ խորության վրա։

Երկրաշարժի պատճառով Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հեռուստաուղերձը, որը նախատեսվում էր տեղական ժամանակով 15:00-ին, հետաձգվել է:

Հայտնի է, որ պատի փլուզման հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։

Հաղորդվում է, որ փլուզվել է Կարլովասիի Աստվածամոր տաճարի մի մասը, վնաս է հասցվել մի շարք շենքերի:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Թուրքիայի Իզմիր քաղաքում ևս այսօր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։