Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբի նիստին

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի -Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները Սամարղանդում մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբերի պետերի նիստին։

Երևանը ներկայացնում է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Մհեր Շիրինյանը:

ՀՀ գլխավոր դատախազն ԱՊՀ գործընկերներին կոչ է արել համատեղ պայքարել ահաբեկիչների դեմ

Նիստին մասնակցում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի ռազմական պատվիրակությունները, ինչպես նաեւ ԱՊՀ գործկոմի ու ԱՊՀ պաշտպանության նախարարների քարտուղարության պատվիրակությունները:

Նշվում է, որ պատվիրակությունների ղեկավարները կքննարկեն պաշտպանության և անվտանգության ոլորտում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող համագործակցության հարցերը, ինչպես նաև կարծիքներ կփոխանակեն ԱՊՀ երկրների սահմանների երկայնքով ստեղծվող ռազմաքաղաքական իրադրության շուրջ:

Պատրա՞ստ է արդյոք ԱՊՀ երկրների ՀՕՊ միացյալ համակարգը դիմակայել ՆԱՏՕ–ի սադրանքներին