Մարդուժի մեծ կորուստներ կրելով` թշնամին փախել է Բերձորի դիրքերից

Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է նաև, որ Ծաղկաբերդի մոտակայքում հրետանային կրակով ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի - Sputnik. Այսօր թշնամին առավել ակտիվ է եղել Բերձորի ուղղությամբ` առաջնագծի ձախ թևում։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի ազատամարտիկների միության Քաշաթաղի տարածքային միավորմանը։

«Ծավալված մարտական գործողությունների ընթացքում թշնամին, կրելով մարդուժի մեծ կորուստներ, խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից։ Հրետանային կրակով Ծաղկաբերդի մոտակայքում ոչնչացվել է հակառակորդի մեկ զինտեխնիկա»,- նշված է հաղոդագրության մեջ։

Միությունից տեղեկացնում են, որ այսօր նաև շարունակվել է առանձին հատվածներում հակառակորդի դիվերսիոն խմբերի հայտնաբերումն ու ոչնչացումը։

Թշնամին «Գրադ» կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանը, հետո` Քարեգահ-Բերձոր ճանապարհը

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին