Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ներկայացրել է Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին ՄԻԵԴ ներկայացրած դիմումի մանրամասները, ընթացակարգերն ու ժամկետները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Ներկա պահին Ադրբեջանում շուրջ 2 տասնյակ հայ գերիներ կան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը այս տեղեկությունները ստանում է համացանցում ադրբեջանցիների տարածած տեսանյութերից ու լուսանկարներից։

Ադրբեջանը պարտավոր է տեղեկություններ տալ հայ գերիների մասին. ՄԻԵԴ–ի վերջնաժամկետը լրացել է

«Այսինքն` մենք տեսնում ենք, որ զինծառայողները հայտնվում են ադրբեջանական իշխանությունների վերահսկողության ներքո։ Դրանք սովորաբար լինում են տարբեր տեսակի տեսագրությունների` հարցաքննությունների կամ ակնհայտ անմարդկային վերաբերմունքի, հարվածների տեսքով։ Եթե դրանք բոլորը հաշվենք, երևի շուրջ 20 մարդու մասին է խոսքը»,– ասաց Կիրակոսյանը։

Ինքնությունը հաստատված գերիներից 9-ի համար ՀՀ կառավարությունը դիմել է ՄԻԵԴ` միջանկյալ միջոց կիրառելու համար։ Մյուսների համար նրանց ընտանիքների անունից դիմումներ են ներկայացրել այս ուղղությամբ աշխատող փաստաբանների խումբը, որոնք ևս իրենց գործողությունները համապատասխանեցնում են ՀՀ իշխանությունների հետ։ 

Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ

Նշված 9 գերիների վերաբերյալ ՄԻԵԴ–ը` Հայաստանի դիմումի հիման վրա, Ադրբեջանի կառավարությունից պատասխան է պահանջել իր տարածքում գտնվող անձանց պահման պայմանների, գտնվելու վայրի, առողջական վիճակի, բուժօգնության տրամադրման մասին։

9 գերիներից 5-ի մասին Ադրբեջանից պահանջված պատասխանի վերջնաժամկետը լրացել է երեկ` հոկտեմբերի 29-ին։ Եղիշե Կիրակոսյանը հույս հայտնեց, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, ՄԻԵԴ–ից որոշակի տեղեկություններ կստացվեն, և իրենք կկարողանան գերիների ընտանիքներին ինչ–որ լուր հայտնել իրենց հարազատների վիճակի մասին։

«Քանի որ մենք սկզբում դիմել էինք 5 հոգու հարցով, հետո նաև մյուսների, այդ 5 հոգու պատասխանի համար ՄԻԵԴ–ի սահմանած վերջնաժամկետը լրացել է, իսկ մյուսների համար ժամկետը լրանում է նոյեմբերի 3-ին»,– ասաց Կիրակոսյանը։

Հիշեցնենք` երեկ` հոկտեմբերի 29-ին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջամտությամբ հայկական կողմին էր փոխանցվել Արցախի գերեվարված քաղաքացի, 85-ամյա Եվգենիա Բաբայանը։

Զինծառայողների և գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունք. ՄԻՊ–ը զեկույց է պատրաստել

Մեկ այլ տարեց գերու` 84-ամյա Միշա Մելքումյանի մասին Ադրբեջանը նախ կեղծ լուրեր էր տարածել, թե, իբր, հայկական կողմը հրաժարվել է  ընդունել նրան, ապա հայտարարվեց, որ Միշա Մելքումյանի բժշկական եզրակացության համաձայն տարեց տղամարդու տեղափոխումն անթույլատրելի է համարվել։ Այդուհանդերձ, Հայաստանի իրավասու մարմինները միանշանակ պատրաստակամություն են հայտնել առաջին իսկ հնարավորության դեպքում կազմակերպելու նրա վերադարձը:

Բայց հոկտեմբերի 29-ի ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից գերեվարված 84-ամյա Միշա Մելքումյանը մահացել է։