Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում մեկ տղամարդ է զոհվել. կան վիրավորներ

Ադրբեջանական կողմը շարունակում է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Արցախի ՄԻՊ–ը նշում է, որ հակառակորդը շարունակում է միտումնավոր հարձակվել քաղաքացիական շրջանների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի – Sputnik. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը տեղեկացնում է, որ Արցախի Ակնաղբյուր գյուղում ադրբեջանական գնդակոծության հետևանքով 60-ամյա մի տղամարդ է զոհվել։

«Ադրբեջանական գնդակոծության հետևանքով Ակնաղբյուրում զոհվել է 60-ամյա Սերգեյ Բալայանը սպանվել է։ Եվս 6 խաղաղ բնակիչ վիրավորվել են»,–Twitter–ի իր էջում գրել է Բեգլարյանը։

Նա հայտնել է նաև, որ Ադրբեջանը շարունակում է միտումնավոր հարձակվել քաղաքացիական շրջանների և բնակչության վրա։

​Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 30-ի ժամը 14։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6914 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 232 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 649 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին