Rostelecom–ը վերանորոգում է մալուխը, Հայաստանում ինտերնետի հետ կապված խնդիրներ կան

Մայրուղային մալուխներից մեկում ֆիքսված ու ինտերնետ կապի հետ խնդիրներ են առաջացել, այժմ դրանք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի — Sputnik. Rostelecom ընկերությունը աշխատանքներ է իրականացնում իր մայրուղային մալուխներից մեկի վրա։

Վրաստանի տարածքում վնասել են Հայաստան եկող ինտերնետի մալուխը

Sputnik Արմենիայի հետ զրույցում Rostelecom ընկերությունում հայտնեցին, որ այսօրվա ընթացքում ընկերության մայրուղային մալուխներից մեկում կապի հետ խնդիրներ են առաջացել, այժմ դրանք լուծելուն ուղղված աշխատանքներ են տարվում։

Այդ պատճառով Հայաստանում կապի ամենախոշոր օպերատորներից մեկի բաժանորդները ինտերնետի արագության հետ կապված խնդիրներ ունեն։

Կապի խափանումներ են առաջացել նաև ընկերության ֆիքսված հեռախոսակապի բաժանորդների մոտ։

Մյուս խոշոր օպերատորները վստահեցնում են, որ իրենց ցանցերում կապի խնդիր չկա։

Նշենք՝ նախորդ անգամ Հայաստանում կապի խափանումներ էին առաջացել հոկտեմբերի 2-ին։ Այն ժամանակ անհայտ անձինք վնասել էին Վրաստանից Հայաստան եկող ինտերնետային կաբելը։ Վրաստանի իշխանությունը շատ արագ արձագանքեց ու քրեական գործ հարուցեց։

Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ հայտարարվելուց հետո ինտերնետ տրաֆիկը կտրուկ աճել է