«Վեոնը» պաշտոնապես հայտնում է, որ «Բիլայնի» ակտիվները վաճառել է հայկական ընկերությանը

Բջջային օպերատորի գնման գործարքը, որի մասին խոսվում էր ամիսներ շարունակ, մոտ է իր ավարտին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Կապի օպերատոր «Վեոն» ընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ Հայաստանում ունեցած իր ակտիվները՝ «Վեոն Արմենիա» ընկերությունը («Բիլայն» ապրանքանիշ) վաճառել է հայկական նորաստեղծ «Թիմ» օպերատորին։

Ովքե՞ր են կանգնած Beeline-ը գնել ցանկացող Novatel ընկերության հետևում. մանրամասներ

««Վեոնը» այսօր հայտարարում է, որ համաձայնագիր է կնքել իր դուստր ընկերությունը՝ «Վեոն Արմենիան» «Թիմ» ԲԲԸ-ին վաճառելու մասին։ Ակնկալվում է, որ գործարքը կիրականացվի առաջիկայում», - նշված է հայտարարության մեջ։

Ընկերությունից նշել են, որ Հայաստանում եղած ակտիվների վաճառքը համապատասխանում է «Վեոն» ընկերության նպատակներին, որոնք ուղղված են ընկերությունների խմբի կառուցվածքի պարզեցմանն ու շուկայում դրա գրավչության բարձրացմանը։

Հիշեցնենք՝ դեռ այս տարվա օգոստոսին դատարանը չեղարկել էր «Թիմի» կողմից «Վեոն Արմենիան» գնելու գործարքի ավարտի արգելքը։

Մինչ այդ «Յուքոմ» ընկերությունը դատարան էր դիմել` պահանջելով արգելել «Թիմ» օպերատորին գնել «Վեոն» կորպորացիայի հայկական ակտիվները։ «Յուքոմը» պնդում էր, որ «Թիմը» բանակցությունների ընթացքում օգտագործել էր «Յուքոմի» ներքին տեղեկությունները՝ խախտելով բարեխիղճ մրցակցության օրենքները։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը ժամանակավորապես արգելել էր ավարտել գործարքը։