Թշնամու կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման մասին լուրերը սուտ են. ԱԱԾ

Տեղեկությունը տարածվում է ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով։ ԱԱԾ-ն կոչ է անում տուրք չտալ ապատեղեկատվություններին և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ ազգային անվտանգությունը տեղեկացնում է, որ թշնամու կողմից Հրազդանի ՋԷԿ-ի թիրախավորման մասին տարածվող լուրը սուտ է։

«Սոցիալական ցանցերում առկա և ադրբեջանական հետք ունեցող կեղծ էջերի միջոցով այսօր տարածվել է տեղեկատվություն, հակառակորդի կողմից Հրազդանի ՋԷԿ-ի՝ իբր թիրախավորման վերաբերյալ, որտեղ նաև հարակից համայնքների բնակիչներին կոչ է արվել թողնել իրենց տներն ու հեռանալ բնակավայրերից»,–ասված է հաղորդագրության մեջ:

ԱԱԾ-ն բացահայտել է Արցախից Հայաստան անօրինական ճանապարհով զինամթերք տեղափոխելու դեպքեր

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ նմանօրինակ ապատեղեկատվություններին, խուճապի չմատնվել, պահպանել զգոնությունը և հետևել բացառապես պաշտոնական լրահոսին:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին