Թշնամու ճիրաններից Շուշին փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում. Վահրամ Պողոսյան

Արցախի նախագահի կոչին արդեն իսկ անսացել են. հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգն իրապես մտահոգել է շատերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Թշնամու ճիրաններից Շուշին փրկելու նպատակով շատերն արդեն Արցախ են շտապում՝ մեծ ու փոքր ջոկատներով։ Facebook սոցցանցի իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանեց Արցախի նախագահի` Շուշիի վերաբերյալ տեսաուղերձը

«Արցախի նախագահի՝ այսօր Շուշի քաղաքից հնչեցրած կոչը մեծ արձագանք է գտել։ Անընդհատ զանգեր են ստացվում ՀՀ տարբեր մարզերում և մայրաքաղաք Երևանում բնակվող մեր բազմաթիվ հայրենակիցներից: Հայոց բերդաքաղաքին սպառնացող վտանգը ոչ միայն իրապես մտահոգել է նրանց, այլև այն շատերն են արդեն շտապում Շուշի»,–գրել է Պողոսյանը։

Նրա խոսքով` մեզանից յուրաքանչյուրի անձնական ներդրումն է միայն, որ կարող է փրկել Շուշին ու ռազմական գործողություններին հաղորդել բաղձալի բեկումը։

«Սպասում ենք»,–հավելել է Պողոսյանը։

Արայիկ Հարությունյանն այսօր Շուշիից հանդես եկավ տեսաուղերձով` ասելով, որ թշնամու գերնպատակն է գրավել Շուշին, և այս պահին թշնամին քաղաքից 5 կմ է հեռու։ Նա մարտակոչով էր հանդես եկել` կոչ անելով ժամ առաջ հասնել Արցախ։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ներկա պահին թշնամին «Սմերչով» հրթիռակոծում է Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին