«Սուրճի բաժակ չես պահում` զենք ես պահում». ինչպես են կանայք պատրաստվում մարտերին

Կանայք պատմել են, թե ինչու են որոշել մասնակցել Արցախում ընթացող մարտական գործողություններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Եթե ուզում ենք հաղթել, անկախ սեռից ու տարիքից, բոլորը պետք է զենք վերցնեն ու տեր կանգնեն մեր հայրենիքին և սահմաններին։ Հենց այդպես է Associated Press-ի ռեպորտաժում ասել ղարաբաղյան առաջին պատերազմի մասնակից, գնդապետ Աիդա Սերոբյանը։

Մեր բանակի կանայք. ՀՀ ՊՆ խոսնակը լուսանկարներ է հրապարակել

«Բոլոր նրանք, ովքեր ի վիճակի, պետք է զենք վերցնեն և պաշտպանեն հայրենիքը»,–ասում է տիկին Աիդան։

Մեկ այլ կին կամավոր էլ պատմում է, որ որդի չունի, բայց պատերազմի առաջին օրվանից բոլոր պատերազմող զինծառայողների հանդեպ մայրական զգացմունքներ է տածում։

«Չէի կարծում, որ չունենալով մարտական գործողություններին մասնակցելու փորձ` կարող եմ կռվել և չվախենալ ոչ մի բանից», - նշում է կինը։

Նա պատմում է, որ մարտական պատրաստություն է անցնում և ուզում է դիպուկահար լինել։ Կադրերում երևում է, թե ինչպես է հրահանգիչը խստորեն ասում նրան. «Սուրճի բաժակ չես պահում, է, զենք ես պահում»։

Կինը, սակայն, չի նեղանում և շարունակում է ջանասիրաբար աշխատել։