«Սմերչի» հարվածների հետևանքով վիրավորներ կան. լուսանկարներ Ստեփանակերտից

Ադրբեջանական ուժերը «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգ են կիրառել Ստեփանակերտի ծայրամասային փողոցներից մեկում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանական ուժերի կողմից «Սմերչ» տիպի ռեակտիվ համակարգից հարվածներ հասցնելու հետևանքով Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում ավերվել է մեկ բնակելի տուն, հարվածից ամբողջությամբ փլվել է հարակից շինությունը և վնասվել մեկ ավտոմեքենա։ Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

«Տանտերը և հարևանը վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն»,– նշված է հաղորդագրության մեջ:

Ստեփանակերտում օդային տագնապ է հայտարարվել առավոտյան ժամը 8-ին: 08:03-ին լսվել է հրթիռի հերթական հարվածի ձայնը:

 

Նշենք, որ Ադրբեջանը երեկվանից հարվածներ է հասցնում Ստեփանակերտին` հերթական անգամ թիրախ դարձնելով քաղաքացիական օբյեկտները։ Հարվածների հետևանքով ավերվել է Ստեփանակերտի ծննդատունը, խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: 

Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության հետևանքով մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

«Սմերչի» հարվածների հետևանքով վիրավորներ կան. լուսանկարներ Ստեփանակերտից

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին