ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր և Ռուսաստանի հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Սամվել Կարապետյանը կվերակառուցի Ստեփանակերտի ծննդատունը։ Նա այդ մասին ասել է ՌԻԱ Նովոստիին։
«Ուզում եմ Արցախի բնակիչներին վստահեցնել, որ մենք անպայման Ստեփանակերտում ու նոր ժամանակակից ծննդատուն ենք կառուցելու: Այստեղ կրկին նոր կյանքեր են ծնվելու»,- ասել է Կարապետյանը:
Նշենք, որ Ադրբեջանը երեկ «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից հրթիռակոծել է Ստեփանակերտի ծննդատունը։
Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։
Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:
Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին
Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։
Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին