Ռուսաստանի դեսպանը պատասխանել է հիպերձայնային հրթիռների մասին ԱՄՆ հայտարարությանը

Դիվանագետը «կառուցողական այլընտրանք» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Անատոլի Անտոնովը նախազգուշացնում է Եվրոպայում հրթիռային զենքի մրցավազքի վերաբերյալ։ Այսպես է դիվանագետն արձագանքել ԱՄՆ նախագահի անվտանգության գծով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենի այն հայտարարությանը, թե Վաշինգտոնը պատրաստ է հիպերձայնային զենք ու բալիստիկ հրթիռներ տեղադրել Եվրոպայում՝ Ռուսաստանին զսպելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի ԱԳՆ-ն անպատասխանատու է որակել Արևմուտքի արձագանքը Պուտինի առաջարկին

«Նման մտադրությունները իրենց մեջ տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հավասարակշռության խախտման սպառնալիք են կրում, տանում են առճակատման ներուժի ավելացմանը։ <...> Եթե Վաշինգտոնն իսկապես հետաքրքրված է «սպառազինության իրական վերահսկողությամբ», ապա դրա համար եվրոպական մայրցամաքում հրթիռային սպառազինության մրցավազքի էսկալացիայի անհրաժեշտություն չկա», - ասել է Անտոնովը։ Նրա մեկնաբանությունը հրապարակվել է դեսպանատան Facebook-ի պաշտոնական էջում։

Նա «կառուցողական այլընտրանք» է անվանել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկը լարվածության դեէսկալացիայի վերաբերյալ՝ Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրի դադարեցման պայմաններում։

 «Ռուսաստանը պատրաստ է արտասահմանյան գործընկերների հետ համատեղ ջանքեր գործադրել եվրոպական մայրցամաքում ու աշխարհի այլ տարածաշրջաններում հրթիռային զենքի նոր մրցավազքը կանխելու համար», - ամփոփել է Անտոնովը։

«Արդեն կառուցվում է»․ ինչո՞ւ է Ռուսաստանը վերաթողարկում «ահեղ դատաստանի ինքնաթիռները»

Միջին ու փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին պայմանագիրը կոչված է գլոբալ ռազմավարական կայունության ապահովմանը։ 2019 թվականին ԱՄՆ-ն դուրս է եկել պայմանագրից «ռուսական կողմի խախտումների պատճառով»։ Վաշինգտոնը մեղադրում էր Մոսկվային, որ այն 9М729 արգելված հրթիռ է մշակում ու փորձարկում։ Մոսկվայում պնդում են, որ դրա գործելու տրամագիծը թույլատրելիի սահմաններում է՝ 500 կիլոմետրից պակաս։

«Սա դեռ միայն սկիզբն է»․ ինչի՞ համար է ԱՄՆ-ն սուզանավեր տեղափոխում Ռուսաստանի ափերի մոտ

Այս շաբաթ Պուտինն առաջարկել էր հրթիռային մրցավազքը զսպելու մեխանիզմներ մշակել։ ՌԴ առաջնորդը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է 9М729 հրթիռներ չտեղադրել երկրի եվրոպական հատվածում, բայց միայն ՆԱՏՕ-ի կողմից պատասխան քայլերի դեպքում։ Նա նաև առաջարկել է դաշինքին ստուգել Aegis Ashore համալիրները Մկ-41 մեկնարկային սարքերով Եվրոպայի բազաներում ու 9М729-ները՝ Կալինինգրադի օբյեկտներում։ ԳԴՀ ներկայացուցիչ Անդրեա Զասեն ասել է, որ այդ նախաձեռնությունը «վստահության արժանի չէ»։