Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Էմանուել Մակրոնին

Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման կապակցությամբ:

Եվս 5 հայ գերիների համար ՄԻԵԴ դիմում է ներկայացվել

«Մեծարգո պարոն նախագահ, ցնցված եմ Նիցցա քաղաքում կատարված զարհուրելի հանցագործությամբ: Հայաստանը դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր ձևերով և դրսևորումներով: Մեզ համար ավելի քան ակնհայտ է, որ ծայրահեղականությունն ու ֆանատիզմը չունեն որևէ արդարացում և բարոյական հիմնավորում»,–ասված է վարչապետի ցավակցական ուղերձում:

Փաշինյանն ընդգծում է, որ Հայաստանի ժողովուրդը կիսում է Ֆրանսիայի եղբայրական ժողովրդի ցավն ու ցասումը և իր անկեղծ ցավակցություններն ու սփոփանքի խոսքերը հայտնում զոհվածների հարազատներին և մտերիմներին:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ անհայտ տղամարդը դանակով հարձակվել է հավատացյալների վրա։ Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին հայտարարել է, որ Նիցցայի Աստվածամոր տաճարի մոտ դանակով հարձակումը նման է ահաբեկչության։ Հարձակման ընթացքում զոհվել է երկու մարդ, մի քանիսը վիրավորվել են։