Ժնևի հանդիպումը կարող է և չկայանալ. «Իմ քայլի» պատգամավորը կասկած հայտնեց

Անկախ բանակցային գործընթացներից, Անդրանիկ Քոչարյանի համոզմամբ, ԼՂ–ի հակամարտության լուծումը որոշվում է Ղարաբաղում մեր զինվորների հերոսապատումների արդյունքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը կասկածում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների ժնևյան հանդիպումն այսօր կկայանա։ Նա իր կասկածը հայտնեց այսօր խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում։

Տարածաշրջանային մոտեցում, իրատեսություն․ Արաղչին նկարագրել է Ղարաբաղի հարցով Իրանի ծրագիրը

«Եթե դրանք տեղի ունենան։ Վստահաբար չեմ կարող ասել»,– ասաց նա։

Պատասխանելով Իլհամ Ալիևի ու Նիկոլ Փաշինյանի հնարավոր հանդիպման մասին հարցին`Քոչարյանը նշեց, որ նման հանդիպում դեռ նախատեսված չէ։

Իսկ ինչ վերաբերում է Ալիևի հայտնած պատրաստակամությանը`առանց նախապայմանների բանակցություններ սկսելու մասին,  Քոչարյանը ենթադրում է, որ նրա խոսքը հաղորդագրություններում կոնտեքստից հանված է եղել։

«Բայց մի հատ հասկանանք` պարոն Ալիևն ինչ է ուզում, և հասկանանք` ինքն է ուզում, թե Էրդողանն է ուզում, որովհետև այստեղ ամեն ինչ խառնվել է իրար, ոնց որ թե պարոն Ալիևն իր երկրի կառավարումը հանձնել է պարոն Էրդողանին, ու միջազգային կառույցներում իր եղբոր փոխարեն Էրդողանն է խոսում»,– ասաց Քոչարյանը։

Այդուհանդերձ, ԼՂ–ի հակամարտության լուծումը, Քոչարյանի համոզմամբ, որոշվում է հենց Ղարաբաղում մեր զինվորների հերոսապատումների արդյունքում։

Հիշեցնենք` այսօր Ժնևում նախատեսված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։