ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Աշխարհահռչակ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը երբեք չի թաքցրել իր հայկական արմատները և հիմա էլ հպարտությամբ է խոսում այդ մասին։ Նա ծննդյան օրը նաև շապիկներ է նվեր ստացվել, որոնցից մեկի վրա գրված է. «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։
«Ես այնքան ոգևորված եմ, պարզապես նայեք այս գրվածքին։ «Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է»։ Դուք լիովին իրավացի եք, սա կատարյալ ճշմարտություն է», - տեսանյութում ասում է Քիմը։
«Ծննդյանս օրվա լավագույն նվերը». ինչու է Քարդաշյանը շնորհակալություն հայտնել ԱՄՆ Կոնգրեսին
Աշխարհահռչակ հայուհին ամեն կերպ աջակցում է Հայաստանին և Արցախին։ Նա արդեն մեկ միլիոն դոլար է նվիրաբերել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և կոչ արել իր միլիոնավոր հետևորդներին նվիրատվություն անել Արցախի համար։