ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունն ԱՄՆ քաղաքացիներին հորդորում է Արցախ և Ադրբեջանի հետ սահման չմեկնել

Խորհուրդ չի տրվում նաև Գեղարքունիքի մարզի Սևանա լճից դեպի արևելք և հարավ, ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ողջ տարածք մեկնել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik.Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում իր քաղաքացիներին  չմեկնել Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի հետ սահմանակից գոտիներ։ Այս մասին ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։

Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր քաղաքացիներին զգուշացրել է վտանգի մասին

Արցախից բացի, դեսպանատունը կոչ է անում զգույշ լինել Հայաստանում ուղևորությունների ժամանակ, մասնավորապես Տավուշի մարզ, Դիլիջանից դեպի արևելք և Դիլիջանի ազգային պարկից դեպի հյուսիս, ինչպես նաև Դիլիջանից մայրուղով դեպի Վրաստանի սահման մեկնելիս։

Խորհուրդ չի տրվում Գեղարքունիքի մարզի Սևանա լճից դեպի արևելք և հարավ, ինչպես նաև Արարատի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի ողջ տարածք մեկնել։

Ավելի վաղ նման նախազգուշացում էր  արել Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը։ Ամերիկացիներին այստեղ էլ խորհուրդ չեն տալիս Արցախի հետ շփման գծի, ինչպես նաև Հայաստանի սահմանի երկայնքում գտնվող շրջաններ մեկնել։ Ընդ որում, այստեղ որպես ռիսկի գործոն նշվում է ոչ միայն արցախյան հակամարտությունը, այլև Ադրբեջանի ներսում առկա ահաբեկչական խմբավորումները։

«Վերանայեք ձեր որոշումը». Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է` ահաբեկիչներ կան