Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմը համեմատական ուսումնասիրություն է արվում վեր հանելու ահաբեկչական խմբավորումների քայլերի հետ նմանությունները։ Դրանք առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Հայ զինվորների դիերի, գերիների ու քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական ԶՈւ–ի վայրագություններն ակնհայտ նման են իսլամական պետության (ԻԼԻՊ, ISIS) կամ մյուս ահաբեկչական խմբավորումների մեթոդների հետ։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Ադրբեջանն ակտիվորեն տարածում է հայ գերիների տեսանյութերը. Կարմիր խաչը զբաղվում է դրանցով

Նա նշել է, որ համեմատական ուսումնասիրություն է արվում` վեր հանելու ահաբեկչական խմբավորումների քայլերի հետ նմանությունները։

«Նմանություններն ակնհայտ են: Օրինակ՝ իրականացվում է զոհի կամ տուժողի մարմնի մասերի խեղում (կամ խոշտանգում) կամ նվաստացում, ինչն այնուհետև լուսանկարվում կամ տեսագրվում է ու հրապարակվում: Մեկ այլ ընդհանրություն է ընտանիքների անդամներին կամ ազգականներին հնարավորինս մեծ հոգեկան ցավ կամ տառապանք պատճառելը: Օրինակ՝ գլխատման մասին ընտանիքին տեղեկացնելը: Ընդ որում, դա անելը բացառիկ ցինիզմով ու ատելության բացահայտ ցուցադրմամբ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ադրբեջանցիները հայ գերիների սոցցանցային էջերից նյութեր են տարածում. ՄԻՊ–ն ապացույցներ ունի

Կարևոր բաղադրիչ է այն, որ նպատակ է դրված անել ամենը, որպեսզի պատճառվող հոգեկան ցավն ունենա երկար տևողություն: Օրինակ՝ 5-6 ժամ առաջ ընտանիքի անդամին զգուշացնելը, որ պատրաստվում են սպանված զինվորի լուսանկարը հրապարակել համացանցում ու այդ կերպ տևական ժամանակ խոշտանգելը:

Արցախի ԱԳՆ-ն հայ գերիների ու զինծառայողների տեսանյութերի կապակցությամբ դիմել է ԿԽՄԿ-ին

Կարևոր նմանություններից է այն, որ փորձ է արվում այս ամենն օգտագործել հասարակության մակարդակում լարվածություն, խուճապ ու տագնապ առաջացնելու համար:

Օրինակ՝ գերեվարված կամ այլ կերպ Ադրբեջանում հայտնված մեր հայրենակիցների սոցցանցերի էջերից ատելություն պարունակող նյութեր տարածելը։

Թաթոյանը հայտնում է, որ բոլոր հարցերն առանձին զեկույցներով կներկայացվեն միջազգային մարմիններին:

Հայ գերիներին նվաստացրել են ու սպանել. ՄԻՊ–ը տեսանյութերը կուղարկի միջազգային մարմիններին