Երկու Սու-25–ի վերաբերյալ տեղեկությունը սուտ է. ՀՀ ՊՆ

Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել։ Հայաստանի պաշտպանության նախարարության արձագանքը չի ուշացել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանը հայտնում է, որ ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռ է ոչնչացրել, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունը։

«ՀՀ ԶՈւ երկու Սու-25 ինքնաթիռի ոչնչացման մասին ադրբեջանական կողմի հայտարարությունը ապատեղեկատվություն է»,– Facebook–ի իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Ադրբեջանցիների խոցված տանկերն ու զրահատեխնիկան. տեսանյութ

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1119 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին