Դաշնակցականները հացադուլ են հայտարարել ԱՄՆ-ում և այրել ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. տեսանյութ

ՀՅԴ անդամները բողոքի ակցիա են կազմակերպել Լոս Անջելեսում, անժամկետ հացադուլ հայտարարել և այրել հայտարարությունը: Նրանք հորդորում են հավասարության նշան չդնել Ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. ՀՅԴ կուսակցության երիտասարդական թևը լայնամասշտաբ բողոքի ցույց է կազմակերպել Լոս Անջելեսի դաշնային շենքի մոտ և հրապարակավ այրել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, որում համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունները և հակամարտության երկու կողմերին կոչ են անում պահպանել հրադադարի ռեժիմը։

​Դաշնակցականներն անժամկետ հացադուլ են հայտարարել և պահանջում են, որ ԱՄՆ իշխանություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ճանաչեն Լեռնային Ղարաբաղի անկախությունը և դադարեցնեն հայ ժողովրդի դեմ ադրբեջանական ագրեսիան:

Թուրքերն ու ադրբեջանցիները «հայերի որս» են սկսել Եվրոպայի փողոցներում. տեսանյութեր

«Հայ ժողովրդի դեմ ագրեսիան կանխելու միակ լուծումը Արցախի ճանաչումն է, ինչպես նաև Թուրքիայի և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելը: Դադարեցրեք հավասարության նշան դնել կողմերի միջև», - ասել են նրանք: Բողոքի ակցիայի մասնակիցները նշել են, որ իրենք հրաժարվում են ընդունել ԵԱՀԿ Մինսկի խմբի անգործությունը ադրբեջանական ագրեսիան դադարեցնելու գործում, ինչպես նաև դատարկ հայտարարությունները և համանախագահներին կոչ են արել գործնական քայլել ձեռնարկել։

Էդմոն Մարուքյանն արտերկրի հայերին հորդորում է թուրք–ադրբեջանական սադրանքներին չտրվել