Բերձորից Արաքսի ափ ընկած ուղղությամբ հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել

Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` անտառային զանգվածներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողություններ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հոկտեմբերի - Sputnik. Հարավային հատվածում` Բերձորից Արաքսի ափ ընկած բնագծի ուղղությամբ ընթացել են մարտական գործողություններ։ ՀՀ զինված ուժերին հաջողվել է որոշակի դիրքերի բարելավում իրականացնել։ Այսօր ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Հայ զինվորների դիերի, գերիների հետ վարվում են ԻԼԻՊ-ի մեթոդներով. ՀՀ ՄԻՊ

«Այսօր ողջ օրը մարտական գործողությունները շարունակվել են, սակայն ոչ մեծ ինտենսիվությամբ»,–ասաց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով` Մարտունու և Ասկերանի շրջանների գյուղերում` անտառային զանգվածներում շարունակվում են դիվերսիոն խմբերի դեմ մարտական գործողություններ։ Այսօր այդ մարտական գործողություններն ընթացել են Ավետարանոց և Սղնախ գյուղի հատվածում։

Հովհաննիսյանը հայտնեց` օրվա ընթացքում խաղաղ բնակավայրերը նույնպես հրետակոծվել են։ Կիրառվել են հիմնականում հրետանային, հրթիռային միջոցներ։

Բերձորից Արաքսի ափ ընկած ուղղությամբ հաջողվել է դիրքերի որոշակի բարելավում իրականացնել

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 29-ի ժամը 18։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1166 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 226 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 632 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին