Վերջին մեկ օրում Հայաստանում հանցագործության 23 դեպք է բացահայտվել

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 27-ից 28-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 23 դեպք։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ստեփանակերտ տանող ճանապարհին բախվել են Mercedes-ն ու 07-ը. կա 1 զոհ, 5 վիրավոր

«Մասնավորապես՝ մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, խարդախության` 4, անձնական ունեցվածքի գողության՝ 3, ապօրինի ծառահատման՝ 2, անձի առևանգման, յուրացման կամ վատնման, որսագողության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, ընտանեկան բռնության, թմրամիջոց ապօրինի պահելու և օգտագործելու, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը՝ դրանք իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելու և սուտ ցուցմունք տալու՝ 1-ական դեպք»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 1 մարդ մահացել է, 15-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: