Թուրքիան դիմում է սադրիչ մեղադրանքների՝ միջազգային հանրությանն ապակողմնորոշելու համար

ՀՀ ԱԳ նախախարի խոսնակը հայտարարել է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայաստանը և Արցախը, ի տարբերություն մեր երկու հարևանների, ոչ թե հյուրընկալում, այլ պայքարում են ահաբեկիչների դեմ: Նման հայտարարություն է արել ՀՀ ԱԳ նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Facebook-ում կատարած գրառմամբ:

«Այլևս անկարող լինելով կոծկել Սիրիայից և Լիբիայից միջազգային ջիհադիստ ահաբեկիչներ Հարավային Կովկասի տարածաշրջան ներմուծելու անհերքելի փաստը՝ Թուրքիան կրկին դիմում է բացահայտ կեղծ և սադրիչ մեղադրանքներով միջազգային հանրությանն ապակողմնորոշելու մարտավարությանը»,- գրում է Նաղդալյանը:

Վարձկանների նոր խումբ է հասել Ադրբեջան. Թուրքիան դժվարությամբ է հավաքագրում նրանց

Նա նաև նշում է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության պնդումները, թե իբր Հայաստանին և Արցախին աջակցում են օտարերկրյա վարձկաններ, արտացոլում են Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության պատվազուրկ էությունը:

Աննա Նաղդալյանը շեշտում է, որ հայկական կողմը հանդես է գալիս Հարավային Կովկասից միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անհապաղ հեռացման և տարածաշրջանի հետագա ապակայունացմանն ուղղված Թուրքիայի գործողությունները վճռականորեն մերժելու դիրքերից:

«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչություն հովանավորող երկրներ Թուրքիայի և Ադրբեջանի՝ իրենց երկրները միջազգային ահաբեկչության կենտրոն դարձնելու և այդ ժանտախտը տարածաշրջանով սփռելու համատեղ ջանքերը, որոնց դիմակայումն անհրաժեշտ է դարձնում տարածաշրջանային անվտանգությամբ շահագրգիռ բոլոր ուժերի սերտ համագործակցությունը»,- նշում է նա:

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԺ-ն այսօր ընդունել է «Վարձկանների հավաքագրման, օգտագործման, ֆինանսավորման և ուսուցման դեմ միջազգային կոնվենցիան վավերացնելու մասին» նախագիծը։

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Հայաստանը հույս ունի, որ կոնվենցիայի վավերացմամբ կկարողանա այն օգտագործել Ադրբեջանի դեմ, որն, ի դեպ, դրան միացել է դեռ 1997թ-ից, ինչպես նաև Թուրքիայի դեմ, որը թեև չի վավերացրել կոնվենցիան, բայց հանդիսանում է Ադրբեջանի հանցակից կողմ։ Այն փաստացի մասնակցում է վարձկանների հավաքագրման, ֆինանսավորման, ուսուցանման, Ադրբեջան ուղարկելու և Արցախի դեմ օգտագործելու գործում: