Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

Հաղորդվում է, որ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ադրբեջանի ԶՈւ-երը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքից հրետակոծել են Ստեփանակերտի ծննդատունը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։ Ստեփանակերտում օդային տագնապ է։

Հաղորդվում է, որ տուժածների մասին տեղեկությունները ճշտվում են։

Ադրբեջանն արդեն 6749 զոհ ունի. հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալները

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին