Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ

Թշնամին թիրախավորել է քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել:

«Կիրառվել է ռազմական ավիացիա: Ռմբակոծության հետևանքով վնասվել կամ ամբողջությամբ ավերվել են բնակելի տներ, ավտոմեքենաներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ստեփանակերտի ծննդատունը ադրբեջանական հրետակոծությունից հետո

Նշենք, որ թշնամին թիրախավորել էր «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնը», ինչպես նաև  քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային ու տնտեսական նշանակության օբյեկտներ: Կան բազմաթիվ ավերածություններ:

Հիշեցնենք, որ ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախում ստուգում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը:

WarGonzo տելեգրամյան ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական F-16 ինքնաթիռները զանգվածաբար ռմբակոծել են Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին՝ ալիքը հայտնել էր նաև, որ Արցախի քաղաքներին հարվածները կատարել են թուրքական ռազմաօդային ուժերը՝ անձամբ Էրդողանի հրամանով։ Թիրախներից մեկն էլ եղել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։

Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։