Ռուսաստանը հատուկ դեր ունի Արցախում մարտերի դադարեցմանն ուղղված ջանքերում. Դավիթ Տոնոյան

Տոնոյանը զգուշացրել է, որ եթե ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու փորձերը շարունակվեն, արյունահեղության հեղինակը և՛ քաղաքական, և՛ բարոյական պատասխանատվություն կկրի։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ռուսաստանը, որը շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության մեջ, հատուկ դեր ունի Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների դադարեցմանն ուղղված ջանքերում։ Այս կարծիքն է հայտնել  ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Sputnik–ին և ՌԻԱ Նովոստիին տված մեկնաբանության մեջ։

«Հայաստանի պաշտպանության նախարարությունը բարձր է գնահատում ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ջանքերը` ուղղված Արցախում մարտական գործողությունների դադարեցմանը», – ասել է Տոնոյանը։

Համարժեք պատասխանը երկար չի սպասեցնի. Արցախի ՊՆ–ն կոշտ հայտարարություն է տարածել

Նրա խոսքով`  Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողությունների ընթացքը հաստատում է Հայաստանի և ողջ միջազգային հանրության (եզակի բացառությամբ) դիրքորոշումն այն մասին, որ Արցախյան հակամարտությունը ռազմական լուծում չունի։

«Հայկական կողմը նախկինի պես հարցի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի կազմում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ։ Այնուամենայնիվ, եթե ռազմական ճանապարհով հակամարտությունը լուծելու փորձերը շարունակվեն, արյունահեղության հեղինակը և՛ քաղաքական, և՛ բարոյական պատասխանատվություն կկրի», – նախազգուշացրել է Տոնոյանը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին