Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Ստամբուլի Խորա վանքը համարվում է բյուզանդական ամենախորհրդանշական հուշարձաններից մեկը, որը հայտնի է իր գլուխգործոց որմնանկարներով:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Ստամբուլի Խորա վանքի՝ համաշխարհային մշակութային ժառանգություն համարվող խճանկարներն ու որմնանկարները ծածկել են գիպսաստվարաթղթով: Այս մասին Facebook-ում գրել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:

«Դուք խուսափում եք այս հողերի պատմությունից, դրանց խորը պատմությունից»,-գրում է հայազգի պատգամավորը՝ դիմելով Թուրքիայի Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը:

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Հիշեցնենք` Ստամբուլի Խորա վանքը, որտեղ գտնվում է Սուրբ Փրկիչ եկեղեցին, Թուրքիայի կառավարությունն այս տարի որոշել է վերածել մզկիթի:

«Ամոթ է մեր երկրի համար». Փայլանը` Խորայի վանքը մզկիթի վերածելու` Էրդողանի որոշման մասին

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Բյուզանդական ուղղափառ վանքը Թուրքիան թանգարան էր դարձրել դեռ 74 տարի առաջ:

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Այն կառուցվել է վեցերորդ դարում` մեր թվարկության 534 թվականին և Ստամբուլի հնագույն պատմական հուշարձաններից մեկն է։ 1511 թվականին, Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո, թուրքերն այն մզկիթի էին վերածել:

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Վանքը համարվում է բյուզանդական ամենախորհրդանշական հուշարձաններից մեկն է, որը հայտնի է իր գլուխգործոց որմնանկարներով:

Փայլանը Ստամբուլի Խորա վանքում կատարվածի հարցով դիմել է Թուրքիայի մշակույթի նախարարությանը

Հայկական պատասխան բարբարոսությանը. բելգիահայ երաժիշտը նվագում է Ղազանչեցոց կիսավեր վանքում