Կրեմլում անհանգստություն են հայտնել Ղարաբաղում շարունակվող մարտերի կապակցությամբ

Կրեմլում ընդգծել են, որ շարունակվող մարտերն անհանգստություն են առաջացնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Կրեմլում ափսոսանք ու անհանգստություն են հայտնում Ղարաբաղում շարունակվող մարտական գործողությունների կապակցությամբ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

«Մարտերն ամեն դեպքում շարունակվում են, դա ափսոսանք ու անհանգստություն է առաջացնում»,-ասել է Պեսկովը պատասխանելով հարցին՝ ինչպես են Կրեմլում գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունները։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Պուտինն ամեն ինչ անում է Ղարաբաղի պատերազմը դադարեցնելու համար. Պեսկով

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին