Կանադացի սենատորը կոչ է արել կառավարությանը ճանաչել Արցախի անկախությունը

Սենատորը կոչ է արել ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Կանադայի Սենատի անդամ Լեո Հոսակոսը կոչ է արել երկրի կառավարությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը։ Այդ մասին նշված է Կանադայում Հայաստանի դեսպանատան Facebook-յան էջում։

«Կանադայի սենատը կոչ է անում կառավարությանը՝ դատապարտել թուրք-ադրբեջանական համատեղ ագրեսիան ու ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, պաշտպանել Թուրքիա ռազմական արտադրանքի արտահանման արգելքը, ճանաչել Արցախի Հանրապետության ինքնորոշման անքակտելի իրավունքը ու էսկալացիայի և Հայաստանի խաղաղ բնակչության դեմ շարունակվող հարձակումների պատճառով ճանաչել  Արցախի Հանրապետության անկախությունը»,-հայտարել է սենատորը։

Ավելի վաղ Կանադայի իշխանությունները որոշում էին  կայացրել դադարեցնել ռազմական արտադրանքի արտահանումը Թուրքիա։ Բացի դա, իշխանությունները կողմերին կոչ էին արել անհապաղ հրադադար հաստատել ու բանակցություններ սկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։
Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին