«Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում». Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը հորդորում է չհավատալ կեղծ լուրերին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, որ իր անունից կեղծ լուրեր են տարածվում։

«Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում Արցախի քաղաքների մասին։ Մի հավատացեք դրան»,– Facebook–ի իր էջում գրել է նա։

Նշենք, որ Ադրբեջանը հրադադարի վերաբերյալ երեք պայմանավորվածություններից հետո էլ շարունակում է հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին։ Այսօր հակառակորդը «Սմերչ» կայանքից հրետակոծել է Շուշին ու Ստեփանակերտը։

Ադրբեջանական Telegram ալիքներն էլ գրել էին, թե Հովհաննիսյանն իբր հայտարարել է, որ Ստեփանակերտի ու Շուշիի բոլոր բնակիչները լքեն քաղաքը։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 221 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին