Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» Ադրբեջանի Բարդա քաղաքին չի հարվածել. ՊՆ

Շուշան Ստեփանյանը տեղեկացնում է, որ ադրբեջանական կողմը հերթական անգամ անհիմն և կեղծ ինֆորմացիա է տարածել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» Ադրբեջանի Բարդա քաղաքին չի հարվածել։ Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է»,–գրել է նա:

«Իմ անունից կեղծ լուրեր են տարածվում». Արծրուն Հովհաննիսյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, թշնամին այսօր «Սմերչ» կայանքից հարվածել է մայրաքաղաք Ստեփանակերտին։ «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգով այսօր հրետակոծվել է նաև բերդաքաղաք Շուշին, որի հետևանքով մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, 2–ը` վիրավորվել են։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին