Դժոխքում են լինելու. Հովհաննիսյանը վստահեցրեց` ծննդատանը հարվածելու պատասխանը ցավոտ կլինի

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը մեկնաբանել է Արցախի ՊԲ այն հայտարարությունը, որ Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծությանը համարժեք պատասխան է տրվելու:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. Հայկական զինված ուժերը Ադրբեջանի խաղաղ բնակչությունից վրեժ չեն լուծելու: Այս մասին այսօրվա ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով Արցախի ՊԲ այն հայտարարությունը, որ Ստեփանակերտի ծննդատան հրթիռակոծությանը համարժեք պատասխան է տրվելու:

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հակառակորդ կողմին կոչ է արել հավատարիմ մնալ հումանիտար հրադադարի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին:

«Մենք մեր անհաջողությունների վրեժը Ադրբեջանի խաղաղ բնակչությունից չենք լուծելու, ինչպես դա անում են Ադրբեջանի զինված ուժերն ու ռազմաքաղաքական ղեկավարությունը: Մենք մեր կռիվը վարելու ենք մեր տուն մտած հակառակորդի, ԶՈւ ներկայացուցչի դեմ: Մենք ասել ենք՝ բարի գալուստ դժոխք: Իրենք դժոխքում են լինելու: Կռիվը երկար է, կայծակնային չէ, օրերի կամ ժամերի ընթացքում չի լինելու, բայց մենք հաղթելու ենք ու իրենք վառվելու են դժոխքում»,- ասաց Հովհաննիսյանը:

ՀՀ ՊՆ ներկայացուցիչը վստահեցրեց, որ պատասխանը լինելու է ցավոտ, բայց չցանկացավ բացել խաղաքարտերը:

Հիշեցնենք` Ադրբեջանն օրվա ընթացքում շարունակել է կրակի տակ պահել Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրների կիրառմամբ հրթիռակոծության են ենթարկվել Շուշին և Ստեփանակերտը, ինչի հետևանքով մեծ վնաս է հասցվել մայրաքաղաքի ծննդատանը, երկու քաղաքների քաղաքացիական ենթակառուցվածքներին: Խաղաղ բնակչության շրջանում կա մեկ զոհ և վիրավորներ:

Թշնամին թիրախավորել է Ստեփանակերտի ծննդատունը

ՊԲ-ի համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդի խորքում տեղակայված կրակակետերը լռեցվել են:

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 28-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1068 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6749 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 25 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 223 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 618 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին