«Դա պարտադիր է զինծառայողների կյանքի պաշտպանության համար»․ Թաթոյանն աջակցում է ՀՀ ՊՆ-ին

ՀՀ ՄԻՊ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանի պաշտպանական գերատեսչությանը՝ առաջնագծում սմարթֆոնների օգտագործման թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի - Sputnik. Պետք է բացառել սմարթֆոնների առկայությունը կամ օգտագործումը մարտական գործողությունների գոտում։ Facebook-ի իր էջում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այս հարցում իր աջակցություն է հայտնել Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարություններին։

«Դա հատկապես պարտադիր է զինծառայողների կյանքի ու առողջության պաշտպանության համար»,-գրել է նա։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է բացառել մարտական գործողությունների գոտում սմարթֆոնների առկայությունը և կիրառությունը։

Ինչու թշնամին չի կարողանում առաջ գնալ. Արծրուն Հովհաննիսյանը 3 հանգամանք առանձնացրեց

«Ժամանակակից տեխնոլոգիական լուծումները թույլ են տալիս սմարթֆոնների միջոցով տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը, ինչից հետո հակառակորդը կարող է տեղորոշել նրանց։ Սմարթֆոնի ազդանշանը հնարավոր է որսալ ԱԹՍ–ի միջոցով, տեղորոշել գտնվելու վայրը և հենց նույն սարքի միջոցով էլ թիրախավորել զինվորին»,–հայտնում է ՊՆ–ն։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, Թուրքիայի աջակցությամբ, լայնածավալ ռազմական հարձակում է սկսել արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

Հոկտեմբերի 27-ի ժամը 13։00-ի դրությամբ` հակառակորդի կրակոցների հետևանքով Արցախում զոհվել են 1009 զինծառայողներ և 39 քաղաքացիական անձինք։ Ադրբեջանի կենդանի ուժի վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ չկան, սակայն հայկական կողմը հայտնում է, որ հակառակորդը 6674 զոհ ունի և բազմաթիվ վիրավորներ։ 

Ըստ վերջին տվյալների՝ Ադրբեջանի զինված ուժերը կորցրել են 24 ինքնաթիռ, 16 ուղղաթիռ, 220 անօդաչու սարք, 6 ՏՈՍ-1 «Սոլնցեպեկ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, 600 տանկ և ՀՄՄ:

Ես չգնամ, էլ ո՞վ գնա. Արցախից եկած մարզիկն ու մարզիչը պատմում են տղաների հերոսության մասին

Սեպտեմբերի 29–ից սկսած ադրբեջանական զինուժը մերթընդմերթ կրակ է բացում նաև Հայաստանի ուղղությամբ։ 

Անմարդկային են կռվում․ հադրութցի Մարո բաբոն սպասում է հաղթանակին ու «հնդկական» երեկոներին