Մեր պատասխանը Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծությանը. Երևանում նոր արցախցի է ծնվել

Պատերազմական մեկ ամսում Երևանում 100-ից ավելի արցախցիներ են լույս աշխարհ եկել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մինչ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, Երևանի «Շենգավիթ» բժշկական կենտրոնում ծնվել է ևս մեկ արցախցի երեխա։

«Շենգավիթ» ԲԿ–ն տեղադրել է նորածնի լուսանկարն ու գրառում կատարել։

Արցախից մեկնաբանել են Ստեփանակերտում թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունները

«Դուք ռմբակոծեք մեր ծննդատները, եկեղեցիներն ու տները, իսկ մենք ի հեճուկս ձեզ կպատասխանենք նոր կյանքով։ Կա՛նք, պիտի լինենք ու դեռ շատանանք»,–նշված է ԲԿ–ի ֆեյսբուքյան էջում։

Հիշեցնենք` WarGonzo տելեգրամյան ալիքն ավելի վաղ հայտնել էր, որ թուրքական F-16 ինքնաթիռները զանգվածաբար ռմբակոծել են Ստեփանակերտի քաղաքացիական ենթակառուցվածքները։

Ստեփանակերտի հրետակոծված ծննդատունն առանց մեկնաբանության. տեսանյութ

Հղում անելով Ստամբուլում իր աղբյուրներին՝ ալիքը հայտնել էր նաև, որ Արցախի քաղաքներին հարվածները կատարել են թուրքական ռազմաօդային ուժերը՝ անձամբ Էրդողանի հրամանով։ Թիրախներից մեկն էլ եղել է Արցախի մայրաքաղաքի ծննդատունը։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը հայտնել էր, որ Արցախում ստուգում են մայրաքաղաք Ստեփանակերտի ուղղությամբ թուրքական F-16 կործանիչների կիրառման տեղեկությունների իսկությունը:

Երևանի քաղաքապետարանը երեկ տեղեկացրել է, որ Երևանում սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 27-ը ծնվել է 107 արցախցի։

Ստեփանակերտում Ադրբեջանի հրթիռակոծության ժամանակ մի ամբողջ թաղամաս է վնասվել. տեսանյութ