Ալավերդիում և Ստեփանավանում խախտումները շատացել են. ստուգայցերի արդյունքները

Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, կազմվում է արձանագրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները շուրջ 4 տասնյակ ստուգայցեր են իրականացրել Ալավերդիում և Ստեփանավանում և արձանագրել են, որ խախտումները շատացել են։

Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը

«Բանկեր, ֆինանսական կազմակերպություններ, մանր ու միջին առևտրի կետեր, դեղատներ, գեղեցկության սրահներ և վարսավիրանոցներ․ ԱԱՏՄ ստուգայցերն այս ոլորտներում գործող տնտեսավարողների մոտ այսօր արձանագրել են հակահամաճարակային նորմերի պահպանման թերություններ։ Ռազմական դրության շրջանում տնտեսավարողների կողմից նկատվում է կանոնների պահպանման հանդեպ զգոնության թուլացում»,–ասված է հաղորդագրության մեջ։

Տեղեկացվում է, որ հաճախակի են ժամը 10:00-12:00 միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու վերաբերյալ առողջապահության նախարարի 17-ն որոշման կետ ի խախտումները․ տնտեսավարողների մի մասը թյուրիմացաբար կարծում է, թե այս նորմն ուժը կորցրել է։

Երբեմն թերի են լրացվում ջերմաչափման և ախտահանման աշխատանքների գրանցամատյանները, իսկ որոշ տնտեսավարողների մոտ նշանակված չի լինում վարակի տարածման կանխարգելման պատասխանատու աշխատակից։

Պատերազմն ու կորոնավիրուսը. ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է քննադատությանը

«Խախտումներ արձանագրելու դեպքում տեսուչներն իրականացնում են բացատրական աշխատանք, տրամադրում խորհրդատվություն, որոշ թերություններ տեղում շտկվում են: Խախտումների արձանագրման դեպքում կազմվում է արձանագրություն»,–ասված է հաղորդագրության մեջ։

Կորոնավիրուսի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով ՀՀ ԱԱՏՄ-ն կրկին հիշեցնում է՝ սահմանված անվտանգության նորմերը ենթակա են պարտադիր կատարման, այլապես կկիրառվի վարչական պատասխանատվության միջոցներ։

Նշենք, որ վերջին մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրացվել է կորոնավիրուսի 2241 նոր դեպք։ Ընդհանուր վարակվածների թիվը 82651 է։